Բաժին. Տնտեսական

Տարվա առաջին կեսին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 2,7 մլրդ դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա առաջին կեսին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է  2723.0  մլն ԱՄՆ դոլարի (շուրջ 1122.1 մլրդ ՀՀ դրամի) առևտուր: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 1.0%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման ծավալը աճել է 0.8%-ով և կազմել 706.2 մլն ԱՄՆ դոլար (291.0 մլրդ ՀՀ դրամ), իսկ ներմուծման ծավալը կազմել է 2016.8  մլն ԱՄՆ դոլար (831.1 մլրդ ՀՀ դրամ)՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 1.1%-ով:

Նշենք, որ 2013 թվականին մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5,95 մլրդ ԱՄՆ դոլար (շուրջ 2437.8 մլրդ ՀՀ դրամ): 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 5.6%-ով:

Share