Բաժին. Տնտեսական

Այս տարի ամերիկյան տնտեսության համար կանխատեսվում է 1,7% աճ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է իր կանխատեսումները ամերիկյան տնտեսության վերաբերյալ: ԱՄՀ-ի նոր կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կաճի 1,7%-ով: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՀ-ի վերլուծաբանները ԱՄՆ-ի համար կանխատեսել էին ՀՆԱ-ի 2% աճ:

Սպասվում է, որ ԱՄՆ-ում տնտեսական ակտիվությունը կարագանա ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Դրան կնպաստեն աշխատանքի շուկայում և արդյունաբերության ոլորտում նկատվող դրական զարգացումները:

Ըստ ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության վերջին վիճակագրական տվյալների՝ երկրում գրանցվել է գործազրկության նպաստ ստանալու նպատակով համապատասխան կառույցներին ներկայացված դիմում-հայտերի ընդհանուր քանակի անկում: Ներկա դրությամբ ԱՄՆ-ում գործազրկության նպաստ է ստանում շուրջ  2,507 մլն մարդ:

Share