Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Նատան Ռոտշիլդից՝ աշխարհի ամենատեղեկացված ներդրողից

Նա, ով պատրաստ է իր աշխատանքում կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հարստանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենահաջողակ և ամենատեղեկացված ներդրողի կողմից տրված խորհուրդները:

Նատան Մայեր Ռոտշիլդ (1777—1836)

Ընկերությունը՝  N.M. Rothschild & Sons

Կարգախոսը՝ «Ինֆորմացիան փող է»

Պատմությունը

«Աղավնային» փոստային ծառայություններին հասանելիություն ունենալու շնորհիվ Նատան Մայեր Ռոտշիլդը առաջիններից մեկն է իմացել, որ Վաթեռլոյի ճակատամարտում Անգլիան հաղթել է Ֆրանսիային: Օգտագործելով այս տեղեկությունը՝ նա բորսայում ներդրումներ է կատարել ի օգուտ ԱՆգլիայի, այն դեպքում, երբ մյուս ներդրողները առավել շատ «հավատում էին» Ֆրանսիայի հաղթանակին:

Սկզբունքները

Նատան Մայեր Ռոտշիլդը «բորսայական» դինաստիայի ներկայացուցիչ է: Նրա 4 եղբայրները ֆինանսական գործունեություն են ծավալել Եվրոպայի տարբեր քաղաքներում: Նատան Մայեր Ռոտշիլդը օգտագործել է իրեն հասանելի ինֆորմացիան և դրամով գումարներ աշխատել՝ ներդրումներ անելով միայն այն ընկերություններում, որոնք գտնվել են կարևոր իրադարձությունների կենտրոնում: Ըստ նրա՝ պետք է ունենալ սեփական տեղակատվական ցանցը և դրա միջոցով ստացվող ինֆորմացիան օգտագործել գումար աշխատելու համար:

«Ինչպես հարստանալ» շարքի մնացած հոդվածներն ընթերցելու և այլ հայտնի ֆինանսիստների խորհուրդներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share