Բաժին. Տնտեսական

Սահմանամերձ գյուղերի հարկ վճարողներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N968-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և թույլտվություն տալու մասին» ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հետաձգվել են մինչև 58.35մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետները և վերանայվել են (իջեցվել են) ՀԴՄ-ների ձեռքբերման գները:

Միաժամանակ, սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար, իսկ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին՝ 50 տոկոս զեղչով: Արդյունքում` ՓՄՁ-ներին աջակցելու գործընթացում շուրջ 4մլրդ 300մլն դրամի բեռ է ավելանում ՀՀ կառավարության վրա:

Share