Բաժին. Տնտեսական

Դարի ֆինանսական խաբեբաները. Բերնարդ Էբերս և Սկոտ Սալիվան

Ֆինանսական շուկան միշտ էլ գրավել է արագ և ոչ օրինական ճանապարհով հարստանալ ցանկացողներին: Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում գրանցվել են ավելի քան 10 «անհավանական» ֆինանսական խարդախություններ և զեղծարարություններ: Դրանց հեղինակները ճանաչվել են վերջին տարիների ամենասկանդալային «հերոսները»: Ներկայացնում են սկանդալային ֆինանսական կեղծարարներից Բերնարդ Էբերսին և Սկոտ Սալիվանին:

Բերնարդ Էբերս և Սկոտ Սալիվան

Հասցրած վնասը՝ 11 մլրդ ԱՄՆ դոլար

Ստացած պատիժը՝ Բերնարդ Էբերս՝ 25 տարի,  Սկոտ Սալիվան՝ 5  տարի ((հետաքննությանը աջակցելու շնորհիվ)

Միլիարդների հասնող ֆինանսական վնաս և ԱՄՆ-ի երկրորդ խոշորագույն հեռահաղորդակցական ընկերության փլուզում. այսպիսին են Բերնարդ Էբերսի և Սկոտ Սալիվանի գործունեության արդյունքները WorldCom ընկերության ղեկավարների պաշտոնում:

Բերնարդ Էբերսը և Սկոտ Սալիվանը, ովքեր ընկերության հաջողությունը տեսնում էին միայն էքստենսիվ զարգացման մեջ, իրականացրել են ընկերության համար ռիսկային մի շարք գործարքներ, մասնավորապես, նոր ակտիվների գնում, ինչի արդյունքում հեռահաղորդակցական ընկերությունը հայտնվել է ֆինանսական ճգնաժամում: Ֆինանսական խնդիրները հնարավորինս արագ լուծելու նպատակով նրանք իրականացրել են նաև շուրջ 11 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող մի քանի խոշոր կեղծ գործարք:

«Դարի ֆինանսական խաբեբաները» շարքի մյուս հոդվածներն ընթերցելու համար սեղմեք այստեղ:

Share