Բաժին. Տնտեսական

Երեք ամսում ամբողջ աշխարհում վաճառվել է 49,3 մլն պլանշետ

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համաշխարհային շուկայում պլանշետների վաճառքի ծավալներն աճել են շուրջ 11%-ով: IDC վերլուծական գործակալության տվյալներով՝ հաշվետու երեք ամսում ամբողջ աշխարհում վաճառվել է 49,3 մլն պլանշետ:

Ըստ ներկայացված տվյալների՝ աշխարհում պլանշետների արտադրությամբ առաջատար տեղում ամերիկյան Apple ընկերությունն է, որը հաշվետու ամիսներին համաշխարհային շուկայում վաճառել է 13,3 մլն iPad:

Նշենք, որ 2013 թվականի արդյունքներով պլանշետների համաշխարհային շուկան աճել էր 52%-ով:

Սպասվում է, որ 2014 թվականին պլանշետների համաշխարհային շուկայի աճը կկազմի 19,4%: Հաշվետու տարում ամբողջ աշխարհում կվաճառվի 260,9 մլն հատ պլանշետ:

Սպասվում է նաև, որ 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, պլանշետների համաշխարհային շուկայում պլանշետների միջին գինը կնվազի 3,6%-ով:

Share