Բաժին. Տնտեսական

Այա տարվա առաջին կիսամյակում British Petroleum-ի զուտ շահույթը կրճատվել է 2.74 անգամ

Բրիտանական նավթագազային հսկա British Petroleum-ի կողմից հրապարակված հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 2.74 անգամ և կազմել 6.89 մլրդ դոլար: Ցուցանիշի նվազման պատճառն այն է, որ 2013.թ-ի առաջին կիսամյակի զուտ շահույթի ցուցանիշը, որի հետ համեմատվում է այս տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իր մեջ ներառում է TNK-BP-ի վաճառքից ստացված 12 մլրդ դոլարը:

Միևնույն ժաանակ ընկերության հասույթը կրճատվել է 7%-ով և կազմել 188.815 մլրդ դոլար: Ընկերության զուտ շահույթն այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 3.37 մլրդ դոլար, իսկ եկամուտը՝ 95.827 մլրդ դոլար:

Ընկերության պարտքը կազմել է 24.4 մլրդ դոլար, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ա-ե; է 6.2 մլրդ դոլարով:

Share