Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Ջոզեֆ Շումպետերից՝ աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետից

Նա, ով պատրաստ է իր աշխատանքում կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հարստանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենաազդեցիկ և հայտնի տնտեսագետներից մեկի՝ Ջոզեֆ Շումպետերի կողմից տրված խորհուրդները:

Ջոզեֆ Շումպետեր (1883—1950)

Տնտեսագետ, քաղաքագետ

Կարգախոսը՝ «Փլուզումը՝ առաջընթացի մեխանիզմ»

Ամենահայտնի գիրքը՝ «Կապիտալիզմ, սոցիալիզմ և ժողովրդավարություն» (1942)

Հայտնի մտքերից՝ «Դեպրեսիան կապիտալիզմի համար սառը ցնցուղ է»

Սկզբունքները

Շումպետերի բացահայտումը «կրեատիվ փլուզման» սկզբունքն է: Ըստ այս սկզբունքի՝ տնտեսության մեջ նորամուծությունները իրականացնում են այն գործարարները, որոնք ամենագրագետն են բիզնես վարում և իրենց գործում կրեատիվ են: Նրանց կրեատիվության շնորհիվ «հին հայացքներով» ու ոչ կրեատիվ ընկերությունները դուրս են մնում շուկայից: Բիզնեսի կարևոր խնդիրն է՝ միշտ լինել պատմական այս գործընթացի ճիշտ կողմում: Ըստ Շումպետերի՝ ներդրումներ պետք է անել ոչ շատ մեծ կապիտալիզացվածություն ունեցող ընկերությունների արժեթղթերում:

«Ինչպես հարստանալ» շարքի մնացած հոդվածներն ընթերցելու և այլ հայտնի ֆինանսիստների խորհուրդներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share