Բաժին. Տնտեսական

«Բարսելոնա»-ն 2013/14 մրցաշրջանը ամփոփել է ռեկորդային եկամուտներով

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը ամփոփել է անցած մրցաշրջանի ֆինանսական արդյունքները: Պարզվում է, որ ակումբը եկամուտների մասով գրանցել է նոր ռեկորդ: 2013/14 մրցաշրջանում ակումբի եկամուտները կազմել են 530 մլն եվրո: Նշենք, որ նախորդ՝ 2012/13 մրցաշրջանում «Բարսա» ակումբի եկամուտների համախառն ծավալը կազմել էր 490 մլն եվրո:

Հաշվետու մրցաշրջանում «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի շահույթը կազմել է 41 մլն եվրո:  Զուտ պարտավորությունները կազմել են 44 մլն եվրո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆունտբոլային չեմպիոնը հրաժարվել է նոր մարզադաշտ կառուցելու ներդրումային ծրագրից: Ակումբը կշարունակի հանդես գա «Կամպ Նոու» մարզադաշտում:

Նոր մարզադաշտ կառուցելու ծրագրից հրաժարվելու պատճառը նախագծի բարձր արժեքն է: Ակումբում որոշել են, որ 1,2 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային նախագիծը խիստ ռիսկային է:

Share