Բաժին. Տնտեսական

Հեռահաղորդակցական ընկերությունները՝ Հայաստանի 50 խոշոր հարկատուների ցանկում

Ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի 4 ընկերություն հայտնվել է մեր երկրի 50 խոշոր հարկատուների ցանկում, ընդ որում՝ 2-ը՝ առաջին տասնյակում:

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ Ղ-Տելեկոմ ընկերությունը (Վիվասել-ՄՏՍ) հաշվետու վեց ամսում պետական բյուջե է վճարել 10,23 մլրդ ՀՀ դրամի հարկեր ու տուրքեր և հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 2-րդ հորիզոնականում: Վճարված հարկերի ցուցանիշով Արմենիա Տելեֆոն Կոմպանին (Արմենտել)  4-րդ հորիզոնականում է (8,59 մլրդ ՀՀ դրամ):  Օրանժ-Արմենիան հայտնվել է 18-րդ հորիզոնականում: Ընկերությունը հունվար-հունիս ամիսներին պետբյուջե է վճարել 2.4 մլրդ ՀՀ դրամ:

Հայաստանի խոշոր հարկատուների առաջին 50-նյակում ընդգրկված 4-րդ ընկերությունը Յուքոմն է, որը հաշվետու ամիսներին պետական բյուջե է վճարել 1,4 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: Ցանկում Յուքոմը 42-րդ հորիզոնականում է:

Share