Բաժին. Տնտեսական

Հունվար-հունիսին Հայկական ատոմային էլեկտրակայանը պետբյուջե է վճարել 3 մլրդ դրամի հարկեր

Ընթացիկ տարվա առաջին կեսին Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԿԷ, Մեծամորի ատոմակայան) երկրի պետական բյուջե է վճարել 3,060  մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր:  Այս ցուցանիշով ատոմակայանը հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի 11-րդ հորիզոնականում: Այս մասին վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին Հայկական ատոմային էլեկտրակայանի կողմից բյուջե վճարված հարկերի շուրջ երկու երրորդը կազմել են անուղղակի հարկերը՝ 2,04 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք, որ  ՀԱԷԿ-ին բաժին է ընկում մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիայի ավելի քան 30%-ը:

2013 թվականին Հայաստանի Ատոմային Էլեկտրակայանը արտադրել է 2359.7 մլն.կՎտ ժամ էեկտրաէներգիա:

Share