Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Ալքեսանդր Համիլթոնից՝ ԱՄՆ-ի առաջին ֆինանսների նախարարից

Նա, ով պատրաստ է իր աշխատանքում կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հարստանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենաազդեցիկ և հայտնի ֆինանսների նախարարներից մեկի՝ Ալքեսանդր Համիլթոնի խորհուրդները՝ ֆինանսների ոլորտում հաջողություն ունենալու մասին:

Ալքեսանդր Համիլթոն  (1755—1804)

ԱՄՆ-ի առաջին ֆինանսների նախարար (Գանձապետարանի առաջին քարտուղար)

Կարգախոսը՝ «Ուժեղ վերահսկողությունը տանում է ֆինանսական կայունության»

Մականունը՝ «Փոքր առյուծ»

Առավել հայտնի մտքերից՝ «Այն ազգը, որը կարող է վտանգի փոխարեն գերադասել խայտառակությունը, արժանի է ունենալ բռնակալ-ղեկավար»

Սկզբունքները

Երբ ամերիկյան տնտեսությունը դասվում էր զարգացողների շարքին, Համիլթոնը պայքարում էր պետական ֆինանսների ոլորտում պատասխանատվություն սահմանելու համար: Նա վստահ էր, որ պետական ֆինանսների ոլորտում ուժեղ կենտրոնական կառավարումը տնտեսական աճի ապահովման կարևորագույն գործոններից մեկն է:

Բոլոր ներդրողներին  և ֆինանսիստներին Համիլթոնը խորհուրդ էր տալիս չգնել այն երկրների պետական պարտատոմսեր, որոնք դեռևս զարգացողների շարքում են և ունեն «դավաճան» ղեկավարներ: Ըստ նրա՝ մինչ այլ երկրի պետական պարտատոմս գնելը անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել տվյալ երկրի քաղաքական և տնտեսական առանձնահատկությունները:

«Ինչպես հարստանալ» շարքի մնացած հոդվածներն ընթերցելու և այլ հայտնի ֆինանսիստների խորհուրդներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share