Բաժին. Տնտեսական

Դարի ֆինանսական խաբեբաները. Ժերոմ Կերվել

Ֆինանսական շուկան միշտ էլ գրավել է արագ և ոչ օրինական ճանապարհով հարստանալ ցանկացողներին: Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում գրանցվել են ավելի քան 10 «անհավանական» ֆինանսական խարդախություններ և զեղծարարություններ: Դրանց հեղինակները ճանաչվել են վերջին տարիների ամենասկանդալային «հերոսները»: Ներկայացնում են սկանդալային ֆինանսական կեղծարարներից Ժերոմ Կերվելին:

Ժերոմ Կերվել

Հասցրած վնասը՝ 4,9 մլրդ եվրո

Ստացած պատիժը՝ 3 տարվա ազատազրկում և 4,9 մլրդ եվրոյի փոխհատուցման վճարում

Ժերոմ Կերվելը որպես Societe Generale բանկի առևտրային թրեյդեր իրականացրել է չթույլատրված գործարքներ, որոնց արդյունքում բանկը կրելի է զգալի վնաս: Չնայած այն բանին, որ դատարանը Ժերոմ Կերվելին ճանաչել է մեղավոր, ինքը՝ Կերվելը, վստահ է, որ որևէ մեղավորություն չունի, և իր բոլոր գործարքները իրականացնվել են բանկի ղեկավարության «վերահսկողության ներքո»: Ժերոմ Կերվելը մեկը մյուսի հետևից կնքել է ռիսկային գործարքներ՝ յուրաքանչյուր հաջորդ գործարքով փորձելով ծածկել նախորդ գործարքի հասցրած վնասները, և արդյունքում բացահայտվել է ու ձերբակալվել:

«Դարի ֆինանսական խաբեբաները» շարքի մյուս հոդվածներն ընթերցելու համար սեղմեք այստեղ:

Share