Բաժին. Տնտեսական

Հունվար-հունիսին Հայաստանը ստացել է 23 մլն դոլարի մարդասիրական օգնություն

Հունվար-հունիսին մարդասիրական օգնության կարգով մեր երկիր են ներմուծվել 1702.0 տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 9.6 մլրդ ՀՀ դրամ կամ 23.2 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 5,2%-ով: Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին ստացված օգնության 30.0%-ը կազմել են մանածագործական իրերը, 28.5%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.1%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 8.5%-ը`սարքեր և ապարատները, 8.4%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 15.5%-ը` մնացած ապրանքները:

Մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության 41.5%-ը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, ընդ որում՝ միայն 24.4%-ը՝ Նիդերլանդներին: Միևնույն ժամանակ 20.7%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 14.3%-ը՝ Ավստրալիային, 11.4%-ը՝ Չինաստանին:

Share