Բաժին. Տնտեսական

2014թ առաջին կիսամյակում Հայաստանում ալյուրի արտադրության ծավալներն աճել են 48.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին վեց ամիսներ ընթացքում Հայաստանում արտադրված ալյուրի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 48.4%-ով և կազմել 107 հազար տոննա:

Միևնույն ժամանակ ձվարեղենի արտադրության ծավալները նվազել են 18.6%-ով և կազմել 247.1 տոննա, իսկ հացի արտադրության ծավալների անկումը կազմել է 1.3%՝ 146.2 հազար տոննա: Հրուշակեղենի և մակարոնեղենի արտադրության ծավալներն աճել են համապատսխանաբար 8.1% և 17.5%՝ կազմելով 8 205.5 տ. և 2 252.9 տ.:

Share