Բաժին. Տնտեսական

Այս տարվա առաջին կեսին Հայաստանում մսամթերքի արտադրության ծավալներն աճել են 16.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրված մսամթերքի (ներառյալ երշիկեղեն) ծավալներն անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճել են 16.5%-ով և կազմել 2 345 տոնա:

Միևնույն ժամանակ մսի արտադրության ծավալներն աճել են 4%-ով և կազմել 18 486.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալներն աճել են 19.3%-ով և կազմել 229.5 տոննա:

Share