Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Դեվիդ Տեպերից՝ ամենահամարձակ ներդրողից

Նա, ով պատրաստ է իր աշխատանքում կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հարստանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենաազդեցիկ ներդրողներից մեկի՝ Դեվիդ Տեպերի խորհուրդները՝ ֆինանսների ոլորտում հաջողություն ունենալու մասին:

Դեվիդ Տեպեր

Տարիքը՝ 56

Ընկերությունը՝ Appaloosa Management

Կարգախոսը՝ «Վերջը մոտ չէ. մարդիկ և շուկաներում համակերպվում են նույնիսկ ամենավատին»

Վերջին ամենահամարձակ ներդրումային որոշումը՝ վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ գնել է Bank of America, Citigroup և AIG ընկերությունների արժեթղթեր

Դեվիդ Տեպերի հայտնի մտքերից՝ «Ես նախիր ղեկավարող կենդանի եմ: Կամ ինձ կուտեն, կամ ինձ բաժին կհասնի ամենալավ խոտը»

Սկզբունքները

1992 թվականին Դեվիդ Տեպերը դուրս է եկել Goldman Sachs բանկից և հիմնադրել իր սեփական հեջ-ֆոնդը: Նա ներդրումներ է իրականացնում «խնդրահարույց» արժեթղթերում, կնքում է ռիսկային գործարքներ: Դեվիդ Տեպերը իր ներդրումային որոշումներում միշտ հետևել է կենտրոնական բանկերի գործողությունները և պաշտոնական հաղորդագրություններին: Նույնը և խորհուրդ է տալիս բոլոր ներդրողներին:

«Ինչպես հարստանալ» շարքի մնացած հոդվածներն ընթերցելու և այլ հայտնի ֆինանսիստների խորհուրդներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share