Բաժին. Տնտեսական

Հունվար-հունիսին մեր երկրից արտահանվել է 144,36 մլն դոլարի պատրաստի սննդի արտադրանք

Հունվար-հունիս ամիսներին մեր երկրից արտահանվել է 144,36 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 8.5%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները փաստում են, որ հաշվետու ամիսներին պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր արտահանման ծավալումը կազմել է մոտ 20,5%-ը:

Պատրաստի սննդի արտադրանքն իր մասնաբաժնով զիջում է հանքահումքային արտադրանքին և ոչ թանկարժեք մետաղներին և դրանցից պատրաստված իրերին: Հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման կառուցվածքում հանքահումքային արտադրանքի տեսակարար կշիռը կազմել է մոտ 27%, իսկ ոչ թանկարժեք մետաղներինը և դրանցից պատրաստված իրերինը՝ շուրջ 22%:

Share