Բաժին. Տնտեսական

Տարվա առաջին կեսին Հայաստանը Ռուսաստանի հետ իրականացրել է 596 մլն դոլարի առևտուր

Հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմել է  596 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պահպանվելով գրեթե նույն մակարդակում:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության   21.9%-ը:
Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է մոտ 133,9 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ նվազելով մոտ 6%-ով,  իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է մոտ 462 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով շուրջ 1.4%-ով:

Արդյունքում, Հայաստանի արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 19.0%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 22.9%:

Նշենք նաև, որ 2013 թվականին Ռուսաստանին բաժին էր ընկել մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 24.3%-ը: Հաշվետու տարում Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել էր 1 մլրդ 110,9 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանից Ռուսաստան արտահանումը՝ 334,4 մլն ԱՄՆ դոլար:

Share