Բաժին. Տնտեսական

Հունվար-հունիսին մեկ բնակչին բաժին ընկնող մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 201,3 հազար դրամ

Ընթացիկ տարվա առաջին վեց ամսում մեր երկրում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է  606,78 մլրդ ՀՀ դրամ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու տարում մանրածախ առևտրի շուրջ 81%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին:

Մանրածախ առևտրի աշխուժության տեսանկյունից Հայաստանի մարզերից փոքր-ինչ առանձնացել են Կոտայքի (բաժին է ընկել առևտրի հանրապետական շրջանառության 3%-ը), Արմավիրի (2.6%) և Շիրակի (2.5%) մարզերը:

Հաշվետու ամիսներին գրանցված ցուցանիշների համաձայն` մեր հանրապետությունում մեկ բնակչին բաժին ընկնող մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 201,3 հազար դրամ, ընդ որում՝ միայն Երևան քաղաքում ցուցանիշը կազմել է  459.0 հազար դրամ, մինչդեռ մարզերում այն չի գերազանցել 105 հազար դրամը: Արագածոտնի մարզում ցուցանիշը կազմել է 57,2 հազար դրամ, Արարատի մարզում՝  51,9 հազար դրամ, Արմավիրի մարզում՝  59,3 հազար դրամ, Գեղարքունիքի մարզում՝  38,5 հազար դրամ, Լոռու մարզում՝ 47,0 հազար դրամ, Կոտայքի մարզում՝  73,4 հազար դրամ, Շիրակի մարզում՝  63,3 հազար դրամ, Սյունիքի մարզում՝  102,3 հազար դրամ, Վայոց Ձորի մարզում՝  41,3 հազար դրամ, Տավուշի մարզում՝ 67,2 հազար դրամ:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել էր 1454,6 մլրդ դրամ: Հաշվետու տարում Երևանին բաժին էր ընկել մանրածախ առևտրի ընդհանուր ծավալի 83.7%-ը:

Share