Բաժին. Տնտեսական

Մանրածախ առևտուրը շարունակում է կենտրոնացած մնալ խոշոր խաղացողների ձեռքում

Մեր երկրում մանրածախ առևտուրը շարունակում է կենտրոնացած մնալ շուկայի խոշոր խաղացողների ձեռքում:

Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա արդյունքներով Հայաստանում գործող խոշոր խանութների թիվը կազմել է 154 (խոշոր են համարվում այն խանութները, որտեղ աշխատում է ավելի քան 30 աշխատող): Վերջիններիս բաժին է ընկել խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի շրջանառության շուրջ 58%-ը:
Համեմատության համար նշենք, որ հաշվետու ամիսներին առևտրի ոլորտում գործունեություն է ծավալել 11 հազար  965 խանութ:

Դրանցից 10 հազար 903-ը գերփոքր խանութներն են (ունեն մինչև 5 աշխատող), 742-ը՝ փոքր (6-15 աշխատող), 166-ը՝ միջին (16-30 աշխատող): Գերփոքր խանութների մասնաբաժինը հանրապետությունում իրականացված առևտրի համախառն ծավալում կազմել է 19.5%, փոքր խանութներինը` 14.2%, միջին խանութներինը՝ 8.2%:

Նշենք նաև, որ հունվար-հունիս ամիսներին մեր հանրապետությունում խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 429,45 մլրդ ՀՀ դրամ:

Share