Բաժին. Տնտեսական

Հայաստանի շինարարության ոլորտում գործում է 752 ընկերություն

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Հայաստանում գրանցված է 752 շինարարական կազմակերպություն, որտեղ աշխատում է շուրջ 14 հազար 895 մարդ:

Մեր երկրում գործող շինարարական կազմակերպություններից 310-ը դասակարգվում են որպես փոքր (ունեն 6-25 մարդ աշխատող), իսկ 306-ը գերփոքր ( ունեն մինչև 5 աշխատող): Միջին դասակարգված կազմակերպությունները 65-ն են: Այս կազմակերպություններն ունեն 26-50 աշխատող: Խոշոր կազմակերպությունները, որոնց աշխատողների թիվը 51-ից ավելի է, 71 -ն են:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում գործող խոշոր շինարարական կազմակերպություններում աշխատում է 8069 մարդ, միջին մեծության կազմակերպություններում՝ 2310 մարդ, փոքր և գերփոքր շինարարական կազմակերպություններում՝ համապատասխանաբար՝ 3772 և 744 մարդ:

Share