Բաժին. Տնտեսական

Շինարարության ոլորտը դիվերսիֆիկացման կարիք ունի

Ընթացիկ տարվա առաջին վեց ամսում Հայաստանում իրականացվել են 125,87 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով շինարարական աշխատանքներ: Ինչպես ցույց է տալիս պաշտոնական վիճակագրութունը` մեր երկրի շինարարության ոլորտի համար շարունակում է բնութագրական մնալ կենտրոնացվածության բարձր ցուցանիշը:

Հաշվետու ամիսներին Հայաստանում իրականացված շինարարության համախառն ծավալի ավելի քան 53%-ը բաժին է ընկել Երևանին:

Միևնույն ժամանակ, շինարարության ակտիվությամբ փոքր-ինչ առանձնացել են Լոռու և Տավուշի մարզերը: Յուրաքանչյուրի մասնաբաժինը հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալում կազմել է 9%: Կոտայքի մարզին բաժին է ընկել շինարարության ընդհանուր ծավալի 6.1%-ը, Սյունիքի մարզին՝ 4.2%-ը:

Շինարարության ոլորտում առավել պասիվ է եղել Արմավիրի մարզը՝ 2.3%:

Share