Բաժին. Տնտեսական

2014թ. հունվար – հուլիս ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 9.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար – հուլիս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 8 710.4 հազար լիտր կոնյակ, ինչն անցյալ տարվա նույն ցուցանիշից պակաս է 9.2%-ով: Հիշեցնենք, որ այս տարվա առային կիսամյակի տվյալների համաձայն կոնյակի արտադրության ծավալները նվազել էին 18.2%-ով: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ կոնյակի արտադրության ծավալների նվազման տեմպերը կրճատվել են:

Նշենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անընդմեջ աճում էին: Հիշեցնենք, որ 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ: 2012 թվականին` 18,5 մլն լիտր: 2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր, 2008 թվականին` 15.9 մլն լիտր կոնյակ:

Share