Բաժին. Տնտեսական

Դարի ֆինանսական խաբեբաները. Քվեկ Ադոբոլի

Ֆինանսական շուկան միշտ էլ գրավել է արագ և ոչ օրինական ճանապարհով հարստանալ ցանկացողներին: Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում գրանցվել են ավելի քան 10 անհավանական ֆինանսական խարդախություններ և զեղծարարություններ: Դրանց հեղինակները ճանաչվել են վերջին տարիների ամենասկանդալային «հերոսները»: Ներկայացնում են սկանդալային ֆինանսական կեղծարարներից Քվեկ Ադոբոլիին:

Քվեկ Ադոբոլի

Հասցրած վնասը՝ շուրջ 2,3 մլրդ ԱՄՆ դոլար

Պատիժը՝ սպառնում է 10 տարվա ազատազրկում

2011 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը զեղչարարության մեղադրանք է ներկայացրել շվեյցարական UBS բանկի թրեյդեր Քվեկ Ադոբոլիի նկատմամբ: Նա մեղադրվում է, մասնավորապես, պաշտոնական դիրքի չարաշահման (մասնակցություն չարտոնված բորսայական խաղերին) և գործարքների մասին զեկույցների կեղծման մեջ: Դատական գործընթացը շարունակվում է: Վերջնական վճիռը դեռևս չի կայացվել:

«Դարի ֆինանսական խաբեբաները» շարքի մյուս հոդվածներն ընթերցելու համար սեղմեք այստեղ:

Share