Բաժին. Տնտեսական

Հունվար-հունիսին հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.1% աճ

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.1% աճ, որին առավել նպաստել են ծառայությունների և առևտրի ոլորտները: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մեր երկրի արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 693,65 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճելով 1,5%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 3,2%-ով և կազմել 316,09 մլրդ ՀՀ դրամ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 599,55 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 5,5%-ով: Միևնույն ժամանակ, առևտրի շրջանառությունն աճել է 5.6%-ով և կազմել 1213,3 մլրդ ՀՀ դրամ: Շինարարության համախառն ծավալը կազմել է 159,93 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 0,5% աճ:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին մեր երկրում գնաճը կազմել է 3.4%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 109.2%:

Share