Բաժին. Տնտեսական

Ucom և Discovery. Հաջողված համագործակցություն

Արդեն շուրջ երկու տարի է, ինչ Ucom-ը՝ Հայաստանում հեռուստատեսային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը, համագործակցում է Discovery Networks ընկերության հետ, որը վճարովի հեռուստատեսության ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատար Discovery Communications ընկերության ստորաբաժանումն է: Այն մասին, թե ինչ մարտահրավերներ են ի հայտ եկել Հայաստանում հեռուստատեսային ծառայությունների ոլորտում օրինական կոնտենտի տարածմանն ուղղված համատեղ աշխատանքներում և թե զարգացման ինչ հեռանկարներ կան այս երկու ընկերությունների համագործակցության տեսանկյունից, ներկայացրել են հյուսիս-արևելյան Եվրոպայում Discovery Networks ընկերության տարածաշրջանային տնօրեն Գրիգորի Լավրովը և Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

– Ucom ընկերությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում վճարովի հեռուստատեսության ծառայությունների հայաստանյան շուկայում օրինական կոնտենտի ներդրման ուղղությամբ: Որքանո՞վ է բարդ աշխատել զարգացող տնտեսությամբ երկրներում: Ի՞նչ խնդիրներ են առաջ եկել կոնտենտի օրինականացման գործընթացում:

Գրիգորի Լավրով. Զարգացող տնտեսությամբ երկրներում աշխատելը միաժամանակ և մարտահրավեր է, և չափազանց հետաքրքիր փորձառություն: Գլխավոր խնդիրը, որի հետ մենք բախվում ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ մյուս երկրներում, ծովահենությունն է, քանի որ Discovery Networks-ը իր բիզնեսը կառուցում է բարձր որակով վճարովի կոնտենտի մատուցման ոլորտում: Մեր ծրագրերի անօրինական տարածումը այսօր շատ լուրջ խնդիր է: Այս տեսանկյունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ucom ընկերությանը ծովահենության դեմ պայքարում մեզ աջակցելու և մեր հեռուստաալիքների կոնտենտի օրինական տարածումը ապահովելու համար:

Հայկ Եսայան. Ազգային մտածելակերպի առանձնահատկություններով և սովորույթներով պայմանավորված՝ Հայաստանում դեռևս տարածված չէ բարձր որակով կենտենտի գնման մշակույթը: Որպես Հայաստանում կաբելային հեռուսատեսության ոլորտի առռաջատար, մենք ձեռնարկում ենք քայլեր, որպեսզի մարդիկ սովորեն այդ էթիկային:

-Որքա՞ն ժամանակ է, որ Դուք աշխատում եք Հայաստանում: Ի՞նչն է ստիպել ուշադրություն դարձնել տեղական շուկային:

Գրիգորի Լավրով. Միջազգային բիզնեսի շարունակական զարգացման և նոր շուկաներ դուրս գալու մեր ձգտումները մեզ բերեցին Հայաստան: Մենք Ucom ընկերության հետ աշխատում ենք 2012 թվականից: Այս երկու տարիները մեզ համար բավական էին, որպեսզի համոզվենք, որ Հայաստանում գործընկերոջ ընտրության հարցում կայացրել ենք ճիշտ որոշում:

– Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր Ucom-ի՝ որպես Հայաստանում ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցությունը: Չ՞է որ տեղական շուկան բավականին փոքր է, և հետևապես բիզնեսի համար շատ ավելի քիչ շահավետ, քան այլ երկրների շուկաներում:

– Գրիգորի Լավրով. Եթե դիտարկենք գումարային տեսանկյունից, ապա, այո, իհարկե, այդպես է. Ռուսաստանից մենք ստանում եք շատ ավելի մեծ եկամուտ, քան Հայաստանից՝ անգամ միայն տարածքային տաբերությամբ պայմանավորված: Բայց ես ոչ մի դեպքում չէի անվանի Հայաստանը քիչ եկամտաբեր՝բիզնեսի տեսանկյունից: Ինչ վերաբերում է Ucom-ին, ապա ամեն ինչ շատ պարզ է՝ երբ մենք մուտք ենք գործում նոր երկիր, մենք միշտ որպես գործընկեր ընտրում ենք տվյալ շուկայում հեռուստատեսային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկին: Հայաստանում նման գործընկերը Ucom-ն է: Մեզ համար Ucom-ի հետ լավ գործընկերային հարաբերությունների պահպանումը միշտ ունեցել է և կունենա ռազմավարական նշանակություն:

– ԱՊՀ երկրներում Discovery Networks-ի կոնտենտը հասանելի է ռուսերեն լեզվով, ինչը տարբերվում է այլ երկրներում ներկայացվող կենտենտից: Ի՞նչ սկզբունքներով է ընտրվում կոնտենտը տարբեր տարածաշրջանի երկրների համար:

– Գրիգորի Լավրով. Մենք ձգտում ենք մշակել հաղորդումներ, որոնք կարող են հետաքրքրել Երկրի մոլորակի ամբողջ բնակչությանը: Բայց մենք, իհարկե, հասկանում ենք, որ տարբեր երկրներում կան տարբեր մշակութային առանձնահատկություններ, նախասիրություններ և տարբեր մրցակցային հնարավորություններ: Հաշվի առնելով այս գործոնները՝ մենք ձգտում ենք մեր ալիքների համար ապահովել կոնկրետ երկրին համապատասխան և առավելագույնս պահանջված  հաղորդումներ: ԱՊՀ երկրների համար Discovery Networks-ի կոնտրենտը միատեսակ է, քանի որ առկա է ընդհանուր պատմական անցյալ և սերտ մշակութային կապեր, որոնք չեն կորցրել իրնեց նշանակությունը մինչ այսօր:

– Discovery-ի կոնտերնտը շատ պահանջված է ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում: Կա՞, արդյոք, մոտավոր վիճակագրություն Հայաստանում այս հեռուստաալիքի դիտման մասով:

– Հայկ Եսայան. Հայաստանում Discovery-ի կոնտենտը չափազանց պահանջված է, և պահանջարկը շարունակ աճում է: Եթե խոսենք թվերով, ապա բացառությամբ հայկական հեռուստաալիքների (որոնք, ըստ հարցումների, կազմում են դիտումների 53%-ը), մնացյալ մասը կազմում է միջազգային կոնտենետը, որտեղ Discovery-ն զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը:

– Պատմեք, խնդրում եմ, ի՞նչ պրեմիերաներ են սպասվում Discovery-ում: Ի՞նչ է սպասվում մեզ նոր սեզոնում:

– Գրիգորի Լավրով. Բավականին հետաքրքիր բաներ: Մասնավորապես, մեծ պրեմիերա՝ «Սիբիրյան ռուլետկա» անվամբ շուո, որը պատմում է ամերիկացիների մասին, ովքեր եկել են աշխատելու Սիբիրում: Ավելի ուշ կմեկնարկի մեր հիթերից մեկի 11-րդ սեզոնը՝ «Բանսարկուներ» հաղորդումը: Հոկտեմբերին մենք նախատեսում ենք ցուցադրել «Գոյատևել առանց թղթադրամի» նախագծի նոր սերիաները: Աշնանը մեր եթերը կլինի նաև մի փոքր կախարդական՝ կմեկնարկի նոր շոու, որը կներկայացնի բրիտանացի երիտասարդ աճպարարի հնարքները իրական ժամանակում:

– Դուք Հայաստան եք ժամանել նաև մասնակցելու համար Ucom-ի և Discovery-ի կողմից կազմակերպված միջոցառմանը: Եթե չեմ սխալվում՝ սա առաջին նմանատիպ միջոցառումն է մեր տարածաշրջանում: Կպատմե՞ք միջոցառման մասին:

– Գրիգորի Լավրով. Մեր ակցիան կոչվում է «Discover Armenia with Discovery Channel», և սա, իրոք, նմանատիպ առաջին միջոցառումն է այս տարածաշրջանում: Առաջ մենք չենք կազմակերպել նմանատիպ ոչինչ, սակայն ամեն ինչ փոխվեց շնորհիվ այն բանի, որ մենք ունենք այնպիսի գործընկեր, ինչպիսին Ucom-ն է, որը ցուցաբերում է մեծ հետաքրքրություն իր ցանցում մեր կոնտենտի առաջխաղացման հարցում: Որոշ ժամանակ առաջ մենք հայտարարել էինք համատեղ վիկտորինա Ucom ընկերության Facebook-ի էջում: Հաղթողին սպասվում էր Discovery Channel-ի ոգով արկածային թռիչք՝ պարապլանով,  Սևանի վրայով, իսկ մրցույթի տասը մրցանակակիրներին՝ թռիչք Երևանի գեղատեսիլ վայրերի վրայով: Բացի այդ, միջոցառման մասնակիցներից ևս տասը հնարավորություն ստացան իրականացնել թռիչք՝ հաղթելով միջոցառման շրջանակներում հայտարարված ինտերակտիվ վիկտորինայում: Սևանում կազմակերպված միջոցառմանը մասնցակցել է շուրջ 100 հյուր: Մենք հիացմունքով ենք նայում, թե Ucom-ի մեր գործընկերները ինչ պատրաստակամություն և ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել միջոցառման կազմակերպման հարցում: Սա Discovery Channel-ի համար պատմական իրադարձություն է, և մենք չէինք կարող հաղփահարել նման մեծ միջոցառման կազմակեչպումը առանց Ucom ընկերության աջակցության:

Share