Բաժին. Տնտեսական

Դարի ֆինանսական խաբեբաները. Մարտին Գրաս

Ֆինանսական շուկան միշտ էլ գրավել է արագ և ոչ օրինական ճանապարհով հարստանալ ցանկացողներին: Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում գրանցվել են ավելի քան 10 անհավանական ֆինանսական խարդախություններ և զեղծարարություններ: Դրանց հեղինակները ճանաչվել են վերջին տարիների ամենասկանդալային «հերոսները»: Ներկայացնում են սկանդալային ֆինանսական կեղծարարներից Մարտին Գրասին:

Մարտին Գրաս

Հասցրած վնասը՝ 1,6 մլրդ ԱՄՆ դոլար

Պատիժը՝ 8 տարվա ազատազրկում

Բարձր բոնուսներ ստանալու ցանկությունը ամերիկյան խոշորագույն դեղատների ցանցերից մեկի՝ Rite Aid-ի գործադիր տնօրեն Մարտին Գրասին ստիպել է կեղծել ընկերության ֆինանսական հաշվետվությունները և ձևակերպել 1,6 մլրդ ԱՄՆ դոլարի «գոյություն չունեցող շահույթ»: Իր ֆինանսական զեղծարարություններում Մարտին Գրասը ունեցել է աջակիցներ ընկերության թոփ-մենեջմենթի կազմից, և կարողացել է իր հոր՝ Ալեքս Գրասի կողմից հիմնադրված ընկերության վարկային պարտավորությունները ծածկել և գրանցել «չաշխատած եկամուտներ»: Գրասի դեմ դատական մեղադրանքը ներկայացվել է 1999 թվականին:

«Դարի ֆինանսական խաբեբաները» շարքի մյուս հոդվածներն ընթերցելու համար սեղմեք այստեղ:

Share