Բաժին. Տնտեսական

Հունվար-հուլիսին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է շուրջ 98 մլրդ դրամ

Ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերություններն ապահովել են 97,81 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում հասույթը կազմել էր 173,73 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել էր 10%-ով:

Share