Բաժին. Տնտեսական

Հայաստան է ներմուծվել 27.5 մլն դոլարի մարդասիրական օգնություն

Հունվար-հուլիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 2 հազար 310.8 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 11.3 մլրդ դրամ կամ 27.5 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ստացված օգնության 27.8%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 26.4%-ը` մանածագործական իրերը, 11.4%-ը`սարքեր և ապարատները, 7.9%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.6%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 18.9%-ը` մնացած ապրանքները:

Նշենք նաև, որ օգնության 41.1%-ը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, ընդ որում՝ ավելի քան 20%-ը ապահովել են Նիդերլանդները: Միևնույն ժամանակ, մեր երկրին տրամադրված օգնության 21.8%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 12.7%-ը՝ Չինաստանին, 12.1%-ը՝ Ավստրալիային:

Share