Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. հարկ վճարողների համար սեպտեմբերի 23-ին և 26-ին կազմակերպվում են հերթական դասընթացները

«ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2014թ-ի սեպտեմբերի 23-ին և 26-ին կազմակերպում է ««Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ» թեմայով դասընթացներ: Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Արդշինինվեստբանկ ՓԲԸ Հ/Հ 2470102790880000) մինչև յուրաքանչյուր դասընթացին նախորդող օրը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ԿԱ ՊԵԿ Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am: Դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 692:

18:30-19:50    Թեմա 1. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի շահութահարկի առանձնահատկությունները), քննարկում, հարց ու պատասխան:   

Դասախոս՝ Գայանե Կիլինյան, ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ:

19:50-20:00 – Ընդմիջում (Սրճադադար)

20:00-21:20 – Թեմա 2. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ոչ ռեզիդենտի շահութահարկի առանձնահատկությունները), քննարկում, հարց ու պատասխան:

Դասախոս՝ Հովհաննես Յանիկյան, ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ:

Share