Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 2013

2013 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Յուջին Ֆաման, Լարս Պետեր Հանսենը և Ռոբերտ Շիլերը

Ամերիկացի տնտեսագետներ Յուջին Ֆաման, Լարս Պետեր Հանսենը և Ռոբերտ Շիլերը (Eugene Fama, Lars Peter Hansen, Robert Shiller) Նոբելյան մրցանակի արժանացել են իրենց՝ ակտիվների գների էմպիրիկ վերլուծության համար: Ռոբերտ Շիլերը Յելի համալսարանի պրոֆեսոր է և հայտնի է ֆինանսների տեսության ոլորտում կատարած իր ուսումնասիրություններով: Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցի պրոֆեսոր Յուջին Ֆաման արդյունավետ շուկայի տեսության համահեղինակներից մեկն է: Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Լարս Պետեր Հանսենը մի շարք տնտեսական մոդելների հեղինակ է:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Share