Բաժին. Տնտեսական

Կոտայքի մարզում հիմնադրվող նոր ջերմային տնտեսությունում կստեղծվի 500-600 նոր աշխատատեղ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր կայացած նիստի ընթացքում գործադիրի որոշմամբ թույլատրվել է մասնավորեցնել Կոտայքի մարզի Գողթ գյուղական համայնքի սահմանում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի դաշտամիջյան ճանապարհները: Ներդրումային ծրագրով կառուցվելու է 27 հա ջերմատուն, ստեղծվելու է 500-600 աշխատատեղ:

Share