Բաժին. Տնտեսական

Հունվար-հուլիսին Հայաստան-Գերմանիա առևտրի շրջանառությունը աճել է 30%-ով

Ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում Հայաստանի և Իրանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 261,13 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է մոտ 30%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է 2.1 անգամ և կազմել 93,4 մլն ԱՄՆ դոլար: Գերմանիայից Հայաստան ներմուծումը աճել է 8,4%-ով և կազմել 167.72 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետու ամիսների արդյունքներով Գերմանիայի մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում կազմել է 7.9%, ընդ որում այս երկրին բաժին է ընկել արտահանման համախառն ծավալի 11%-ը, ներմուծման ծավալի՝ 6.9%-ը:

Share