Բաժին. Տնտեսական

Երևանում անցկացվեց հայ-չեխական գործարար համաժողով

Սեպտեմբերի 11-ին տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում կազմակերպվեց հայ-չեխական գործարար համաժողով:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Չեխիայի Հանրապետության առևտրի և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Գարեգին Մելքոնյանը նշեց, որ համաժողովը կարևոր հարթակ է հայ և չեխ գործարարների միջև առկա կապերի խորացման  համար և հույս հայտնեց, որ այսօրվա քննարկումների արդյունքում ձեռք կբերվեն նոր պայմանավորվածություններ:

Վլադիմիր Բարթլն իր հերթին նշեց, որ Չեխիան պատրաստ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ և շեշտեց, որ կան բազմաթիվ հնարավորություններ համագործակցությունը խորացնելու համար:

Համաժողովին մասնակցում էին տարբեր ոլորտներ ներկայացնող չեխական 12 և հայկական մոտ 40 ընկերությունների ներկայացուցիչներ:

Ընկերությունները ներկայացնում էին էներգետիկայի, մեքենաշինության, տրանսպորտի, առևտրի և բանկային ոլորտները:

Համաժողովի մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի ներդրումային միջավայրը, հայ և չեխ գործարարների համար կազմակերպվեցին անհատական հանդիպումներ:

Համաժողովի կազմակերպիչն էր` Հայկական զարգացման գործակալությունը:

Share