Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 2011

2011 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Թոմաս Սարջենթը և Քրիստոփեր Սիմսը

Այս տնտեսագետները Նոբելյան մրցանակի արժանացել են տնտեսության մակրո մակարդակում առկա պատճառահետևանքային կապերի էմպիրիկ հետազոտության համար: Թոմաս Սարջենթը Հարվարդի համալսարանի դոկտոր է: Դասախոսություններ է կարդացել նաև Չիկագոյի, Ստենֆորդի, Նյու-Յորքի համալսարաններում: Քրիստոփեր Սիմսը ներկայացնում է Հարվարդի և Պրիստոնի համալսարանները:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share