Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 2010

2010 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Փիթեր Դայմոնդը, Դեյլ Մորթենսենը և Քիրստոֆեր Փիսարիդեսը

Տնտեսագետներ Փիթեր Դայմոնդը, Դեյլ Մորթենսենը և Քիրստոֆեր Փիսարիդեսը Նոբելյան մրցանակի արժանացել են շուկաների վերլուծության եղանակների ուսումնասիրության համար:  Փիթեր Դայմոնդը ամերիկացի տնտեսագետ է, ով առավել հայտնի է իր հասարակական գործունեությամբ: Տնտեսագետը ներկայացնում է Կալիֆորնիայի համալսարանը: Դեյլ Մորթենսենը Կարնեգի-Մելոնի համալսարանի դոկտոր է, դասախոսություններով հանդես է եկել նաև այլ համալսարաններում: Քիրստոֆեր Փիսարիդեսը կիպրոսցի տնտեսգետ է, ով այժմ գլխավորում է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի Տնտեսագիտության ամբիոնը:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share