Բաժին. Տնտեսական

Մեկ օրում Apple-ը ստացել է iPhone 6-ի շուրջ 4 մլն պատվեր

Apple ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում ձևակերպվել է  iPhone 6 և iPhone 6 Plus նոր սմարթֆոնների շուրջ 4 մլն նախապատվեր, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Հիշեցնենք, որ Apple ընկերությունը  iPhone 6 և iPhone 6 Plus նոր սմարթֆոնները ներկայացրել էր սեպտեմբերի 9-ին, և արդեն սեպտեմբերի 12-ից մեկնարկել էր այս սմարթֆոնների նախնական վաճառքը: Սմարթֆոնների նախնական պատվեր ներկայացնելու հնարավորություն էին ստացել 10 երկրների՝ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Ճապոնիա, Պուերտո-Ռիկոյի, Սինգապուրի և Մեծ Բրիտանիայի iphone-ասերները: Սպասվում է, որ այս երկրներում նոր iPhone-ների պաշտոնական վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին: Սեպտեմբերի 26-ից կմեկնարկի նոր iPhone-ների վաճառքը ևս 20 երկրում:

Apple-ը իր առաջին iPhone-ը թողարկել էր 2007 թվականին: 2008-ին դուրս էր եկել iPhone 3G-ն, 2009 թվականին՝ iPhone 3GS-ը, 2010 թվականին՝ iPhone 4-ը, 2011 թվականին՝ iPhone 4S-ը, 2012 թվաանին՝ iPhone 5-ը, 2013 թվականին՝ iPhone 5C-ն և iPhone 5S-ը:

Share