Բաժին. Տնտեսական

Հունվար-հուլիսին Հայաստանը Բրազիլիայի հետ իրականացրել է շուրջ 52 մլն դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում Հայաստանի և Բրազիլիայի միջև առևտրի շրջանառությունը կազմել է  51,90 մլն ԱՄՆ դոլար:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 5%-ով: Արդյունքում, Բրազիլիայի մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 1.6%:

Հարկ է նշել, որ Բրազիլիայի հետ առևտրային հարաբերություններում գերակշռել է այդ երկրից Հայաստան ներմուծումը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Հայաստանից Բրազիլիա արտահանումը կազմել է ընդամենը 1.4 հազար ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով ավելի քան 2 անգամ:

Հաշվետու ամիսների արդյունքներով Գերմանիայի մասնաբաժինը մեր երկրի ներմուծման ընդհանուր կառուցվածքում կազմել է 2.1%:

Share