Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 2009

2009 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Էլինոր Օսթրոմը և Օլիվեր Ուիլիամսոն

Այս տնտեսագետները Նոբելյան մրցանակի արժանացել են «Տնտեսական կազմակերպությունների  հետազոտություններ» աշխատության համար: Էլինոր Օսթրոմը ամերիկացի քաղաքագետ և տնտեսագետ է: Նա տնտեսագիտության ոլորտի միակ կին Նոբելյան մրցանակակիրն է: Օլիվեր Ուիլիամսոնը ամերիկացի տնտեսագետ է, նեոիստիտուցիոնալիզմի ներկայացուցիչ: Աշխատել է Փենսիլվանիայի և Յելսի համալսարաններում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվական ից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share