Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 2008

2008 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել է Փոլ Կրուգմանը

Այս տնտեսագետը Նոբելյան մրցանակի արժանացել է առևտրային հարաբերությունների ու տնտեսական ակտիվության աշխարհագրության խնդիրների վերլուծության համար: Փոլ Կրուգմանն ամերիկացի տնտեսագետ և հրապարակախոս է: Դասախոսություններով հանդես է եկել մի շարք առաջատար համալսարաններում (Յելի,Կալիֆորնիայի, Օքսֆորդի):

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվական ից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share