Բաժին. Տնտեսական

Հունվար-օգոստոսին միջին անվանական աշխատավարձը կազմել է 165 հազար դրամ

Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 164 հազար 905 ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.7%-ով, մինչդեռ իրական աշխատավարձի աճը եղել է «սահմանափակ»: Հունվար-հուլիսին մեր երկրում տարեկան կտրվածքով գրանցվել է 3.1% գնաճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝  հաշվետու ամիսներին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է  143 հազար 657ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 6.8%-ով, իսկ մասնավոր հատվածում՝ 195 հազար 095 ՀՀ դրամ՝ աճելով 8.5%-ով:

Share