Բաժին. Տնտեսական

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրճատվել են

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում արտադրվել է 4932.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են շուրջ 4%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ միայն հունվարին արտադրվել է 807.9 մլն կՎտ ժամ, փետրվարին՝  665.7 մլն կՎտ ժամ, մարտին՝  621.8 մլն կՎտ ժամ, ապրիլին՝ 599.8 մլն կՎտ ժամ, մայիսին՝ 555.8 մլն կՎտ ժամ, հունիսին՝ 484.4 մլն կՎտ ժամ, հուլիսին՝ 589.8 մլն կՎտ ժամ, իսկ օգոստոսին՝ 607.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Նշենք, որ այս տարվա առաջին ամիսներին մեր երկիրը էլեկտրաէներգիայի արտահանման ոլորտում գրանցել էր անկում: Միայն հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել էր 256.6 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատ ցուցանիշի անկումը կազմել էր 39.95%:

2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 7710.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել էր շուրջ 4%-ով:

Share