Բաժին. Տնտեսական

Հունվար-օգոստոսին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 3,7 մլրդ դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է  3749.8  մլն ԱՄՆ դոլարի (շուրջ 1541.1 մլրդ ՀՀ դրամի) առևտուր: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 3.1%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման ծավալը աճել է 1.1%-ով և կազմել 962.4 մլն ԱՄՆ դոլար (395.5 մլրդ ՀՀ դրամ), իսկ ներմուծման ծավալը կազմել է 2 787.4 մլն ԱՄՆ դոլար (1145.6 մլրդ ՀՀ դրամ)՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 3.8%-ով:

Արդյունքում, ներմուծումը կազմել է մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի ավելի քան 74%-ը:

Նշենք, որ 2013 թվականին մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5,95 մլրդ ԱՄՆ դոլար (շուրջ 2437.8 մլրդ ՀՀ դրամ): 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 5.6%-ով:

Share