Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 2003

2003 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Ռոբերտ Էնգլը և Քլայվ Գրենջերը

Տնտեսագետները Նոբելյան մրցանակի արժանացել են տնտեսական ժամանակային շարքերի վերլուծության մեթոդների մշակման ու ընդհանուր միտումների բացահայտման համար: Ռոբերտ Էնգլը առավել հայտնի է էկոնոմետրիկայի ոլորտում իրականացրած իր հետազոտություններով: Նա դասավանդել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Համալսարանում, Կալիֆորնիայի համալսարանում, իսկ այժմ՝ Նյու-Յորքի համալսարանում: Քլայվ Գրենջերը դասավանդել է Կալիֆորնիայի համալսարանում: Այս տնտեսագետը ևս մասնագիտացել է էկոնոմետրիկայի ոլորտում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվական ից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share