Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 2002

2002 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Դանել Կահնեմանը և Վերնոն Սմիթը

Դանել Կահնեմանը Նոբելյան մրցանակի արժանացել է տնտեսական գիտություններում հոգեբանական գործոնների հետազոտության մեթոդների ներդրման և մասնավորապես, որոշումների կայացման վրա հոգեբանության ազդեցության ուսումնասիրության համար: Այս տնտեսագետը դասավանդել է մի շարք առաջատար համալսարաններում, այդ թվում՝ Փրինսթոնի համալսարանում և Կալիֆորնիայի համալսարանում: Վերնոն Սմիթը Նոբելյան մրցանակի արժանացել է այլընտրանքային շուկայական մեխանիզմների հետազոտության և էմպիրիկ վերլուծությունների համար: Այս տնտեսագետը ևս դասավանդել է առաջատար ամերիկյան համալսարաններում, այդ թվում՝ Ջորջ Մեսոն համալսարանում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share