Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 2001

2001 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Ջորջ Ակերլոֆը, Մայքլ Սպենսը և Ջոզեֆ Ստիգլիցը

Տնտեսագետները Նոբելյան մրցանակի արժանացել են ոչ համաչափ տեղեկատվության պայմաններում գործող  շուկաների վերլուծության համար: Ջորջ Ակերլոֆը ամերիկյան Կալիֆորնիա համալսարանի պրոֆեսոր է: Մասնագիտացել է տնտեսագիտության այն ուղղությունների ուսումնասիրության ոլորտում, որոնք առնչվում են տեղեկատվությանը: Ջոզեֆ Ստիգլիցը ամերիկացի տնտեսագետ է, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր: Վերլուծություններ է իրականացրել մակրոտնտեսագիտության, տեղեկատվաան և հասարակական տնտեսագիտության ոլորտներում: Մայքլ Սպենսը Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր է, աշխատել է նաև Հարվարդի համալսարանում, Նյու-Յորքի համալսարանում: Վերլուծություններ է իրականացրել մակրոտնտեսագիտության և աշխատանքի տնտեսագիտության ճյուղերում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share