Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է «Մուշ» ընկերության բողոքն ընդդեմ Հանձնաժողովի

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, մսամթերքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Մուշ» ընկերության բողոքն ընդդեմ Հանձնաժողովի մերժվեց և ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Ընկերության բողոքը մերժվել է դատական բոլոր՝ 3 ատյաններում:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն էր իրականացրել մսամթերքի արտադրության ոլորտում և հայտնաբերել էր մրցակցային օրենսդրության խախտման տասնյակ դեպքեր: Ի թիվս այլ ընկերությունների, տուգանք էր կիրառվել նաև «Մուշ» ընկերության հանդեպ, որը դատական կարգով վիճարկել էր ՏՄՊՊՀ որոշումը:

Պատասխանատվության միջոցը կիրառվել էր հասարակությանը մսամթերքի բաղադրության վերաբերյալ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու համար, ինչն ըստ օրենքի անբարեխիղճ մրցակցության դրսևորում է: Տուգանքը կիրառվել է իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որը կազմում է ավելի քան 12 միլիոն դրամ:

Տեղեկացնենք, որ այսուհետ ՀՀ ՏՄՊՊՀ-ը պարբերաբար հասարակությանը կներկայացնի դատական կարգով բողոքարկված գործերի արդյունքները: 

Share