Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 2000

2000 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Ջեյմս Հեքմանը և Դանիել Ֆադենը

Ջեյմս Հեքմանը Նոբելյան մրցանակի արժանացել է ընտրության տարբերակների վերլուծության տեսության և մեթոդների մշակման, իսկ Դանիել Ֆադենը՝ դիսկրետ ընտրության վերլուծության համար: Ջեյմս Հեքմանը Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր է, բազմաթիվ վերլուծություններ է իրականացրել միկրոտնտեսագիտության մակարդակում: Դանիել Ֆադենը Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր է, ուսումնասիրություններ է կատարել էկոնոմետրիկայի ոլորտում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share