Բաժին. Տնտեսական

Forbes. Ամենահարուստ ամերիկացիները – 2014

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում ապրող 400 ամենահարուստ մարդկանց նոր վարկանիշը: Արդեն 21-րդ անգամն անընդմեջ այն գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր և համասեփականատեր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը գնահատվոմ է 81,2 մլրդ ԱՄՆ դոլար:

Վարկանիշի առաջին եռյակում ներկայացված են նաև հայտնի ֆինանսիստ և ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 68 մլրդ ԱՄՆ դոլար և Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը՝ 48,6 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամենահարուստ ամերիկացիների առաջին տասնյակի մյուս հորիզոնականներում հայտնվել են համապատասանաբար Չարլզ և Դեվիդ Կոխ եղբայրները (յուրաքանչյուրի կարողությունը կազմում է 42,9 մլրդ ԱՄՆ դոլար), Ուոլթոն ընտանիքի ներկայացուցիչները (Wal-Mart առևտրային ցանցի սեփականատերերը) և Մարկ Ցուկերբերգը` 34,5 մլրդ ՀՀ դրամ:

Share